ՄՈԴՈՒԼ 6 | Գյուղատնտեսություն և գյուղարտադրանք

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող` Արթուր Գոմկցյան 

 

Կենտրոնանում է՝ արժեշղթայի ինտեգրման, սննդամթերքի անվտանգության և որակի ստանդարտների պահպանման, ագրո-տեխնոլոգիաների կիրառման և հայկական գյուղմթերքի արտահանման ներուժի վրա։

 

Ձեռներեցը կսովորի՝ 

  • Կազմել արժեշղթայի հստակ քարտեզ, առանձնացնել 2-3 փուլ, որտեղ փոքր փոփոխությունները կբերեն հավելյալ շահույթ, և հիմնավորել այդ փուլերի կարևորությունը
  • Կայունությունը, նորարարությունը և թվային փոխակերպումը վերածել բարձր ազդեցություն ունեցող գործողությունների՝ իրենց արժեշղթայի կոնկրետ փուլերում
  • Սահմանել և ներդնել սննդամթերքի անվտանգության, որակի և հետագծելիության նվազագույն ընթացակարգեր, որոնք հասկանալի և վստահելի են գնորդների ու ֆինանսավորողների համար
  • Ընտրել և փորձարկել պարզ ագրոտեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարձրացնեն արդյունավետությունը և կավելացնեն շահութաբերությունը 
  • Հասկանալ թիրախ շուկաների պահանջները, համապատասխանեցնել ընկերությունը ու արտադրանքը այդ պահանջներին։ 

Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝  գործնական, ապացույցների վրա հիմնված և իրատեսական քայլեր, որոնք թույլ կտան հայկական ագրոբիզնեսներին մրցունակ լինել Նոր Տնտեսության պայմաններում՝ կայունությունը, նորարարությունը և թվայնացումը վերածելով շուկայական առավելությունների։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 56 ր․ 35 վ․