ԻՐԻՍ RECONOMY
Աքսելերատոր Ծրագիր
Բիզնեսի արագացված աճ՝ ներդրումների ներգրավման, ընդլայնման, մասշտաբավորման, արտահանման պատրաստվածության և նոր շուկաներ դուրս գալու միջոցով։
Իմանալ ավելինՀայտադի մումների առաջին փուլի ընդունումն ավարտվել է։
- Գյուղատնտեսություն
- Գյուղարտադրանք
- Տուրիզմ
- Հյուրընկալություն
Ձևաչափ՝ 80% առցանց, 20% առկա
Ծրագրի արժեք` 530,000 ՀՀԴ
(90% սուբսիդավորմամբ)
Մասնակցության արժեք՝
Ծրագրի մասին
ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատորըբիզնեսիֆինանսավորման և ներդրումային միջոցների ներգրավման այլընտրանքային լուծում է, որն ապահովում է արտոնյալ ֆինանսավորման հասանելիություն՝ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից կառավարվող«ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի»միջոցով։
Ծրագիրն աջակցում է բիզնեսներիաճի, մասշտաբավորման և արտահանման պատրաստվածության ձևավորմանը։ Մասնակից ընկերությունները, մասնագիտական խմբի ուղեկցությամբ, գնահատում են իրենց ներդրումային պատրաստվածությունը, իրականացնում ֆինանսական պլանավորում և մշակում սեփական ներդրումային կամ արտահանման ծրագիրը։ Այս աջակցությունը թույլ է տալիսօպտիմալացնել գործընթացները, հզորացնել կոմերցիոն կարողությունները և ապահովել անվտանգ ու մրցունակ մուտք դեպի նոր շուկաներ։
Ծրագիրը կօգնի գնահատել ներդրումային ֆոնդերի ներգրավման միջոցով բիզնեսի ընդլայնման, մասշտաբավորման և արտահանման ներուժն ու պատրաստվածությունը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի արդյունավետությունը, և իրականացնել ֆինանսական պլանավորում, մշակել անհատական «Ներդրումային/Արտահանման ծրագիր» և դիմել ԻՐԻՍ ԲԻ-ի շրջանառու ֆոնդին՝ ստանալու 9% տարեկան տոկոսադրույքովարտոնյալ վարկային միջոցներին հասանելիություն։
Ո՞րն է ծրագրի առանձնահատկությունը
Բիզնեսի կարիքների անհատական գնահատում
Տեսաձայնագրված մաստերկլասներ
ԻՐԻՍ ԲԻ Շրջանառու ֆոնդից արտոնյալ վարկային միջոցներին հասանելիություն 9% տարեկան տոկոսադրույքով
Մասնակցության վճարի 90%-ի սուբսիդավորում
Գործընկեր բանկի ներկայացուցչի մշտական ներգրավվածություն ծրագրի ողջ ընթացքում. ներդրումային գնահատման, փաստաթղթերի պատրաստման և վարչարարական գործընթացների բոլոր փուլերում մասնակիցների ուղղորդում և աջակցություն։
Ո՞վքեր կարող են դիմել
Առնվազն 1 տարի գործող գրանցված ՓՄՁ-ներ
Որոնք հասել են շուկայի սկզբնական վավերացման և ընդլայնում են իրենց հաճախորդների բազան։
1-ից մինչև 3 տարի գոր ծող գրանցված ՓՄՁ-ներ
Գրանցված ՓՄՁ-ներ, որոնք ունեն ֆիքսված եկամտային հոսքեր։
3 և ավել տարի գործող հասուն ՓՄՁ-ներ
Որոնք ձգտում և/կամ պատրաստ են ներդրումների ներգրավման միջոցով մասշտաբավորման և/կամ արտահանման։
Ծրագրի արժեքը մեկ մասնակցի համար՝ 530,000 դրամ
Սուբսիդավորում՝ 90%
ՄԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 53,000 ԴՐԱՄ
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցությունը իրականացվում է հայտադիմումների հիման վրա։ Հայտադիմումների ընդունման առաջին փուլը ավարտվել է։
Մոդուլներ
Կարիքից մինչև Product–Market Fit (PMF). Կայուն բիզնես և KPI-ներ
Դասընթացավար` Միշա Պողոսյան
«Կարիքի տեսության» քարտեզ, Product–Market Fit (PMF),Բիզնես մոդելի կայունացում՝ Value Proposition Canvas և Business Model Canvas։ KPI մեկնարկային փաթեթ՝ հիմնական ցուցանիշների սահմանում և արդյունավետության գնահատում։
Մարդիկ, թիմեր և ցանցեր․ Առաջնորդություն և կլաստերային/ցանցային մտածելակերպ
Դասընթացավար` Նարեկ Ալեքսանյան
Հաջողակ և ուժեղ թիմերի ձևավորում՝ արդյունավետ կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառուցման, ինչպես նաև կլաստերային զարգացման, գործընկերությունների խթանման և տարածաշրջանային կատալիզատորային մտածելակերպի միջոցով սիներգիաների ստեղծում։
Թվային փոխակերպում։ Ժամանակակից տեխնոլոգիաները բիզնեսում
Դասընթացավար` Վարազդատ Ավետիսյան
Բիզնեսի թվային հասունության գնահատում և զարգացում, հաճախորդների ներգրավվածության բարձրացման և շուկայի ընդլայնման նպատակով տեխնոլոգիաների կիրառություն, թվային գործիքների ներդրում և բիզնես գործընթացներում արհեստական բանականության ինտեգրում։
Կայուն բիզնես և գործառույթների մասշտաբավորում նոր տնտեսության պայմաններում
Դասընթացավար` Մարգարիտ Բաբուրյան
ՓՄՁ-ների խելացի ընդլայնում և մասշտաբավորում, կայուն ու կանաչ պրակտիկայի ներդրում և երկարաժամկետ մրցունակության ապահովում։
Ապագային միտված տուրիզմ և հյուրընկալություն՝ ռազմավարական ուղեցույց
Դասընթացավար` Աննա Առաքելյան
Տուրիզմի և հյուրընկալության ոլորտի արդի միտումների բացահայտում, ոլորտում մրցակիցների վերլուծություն, ինչպես նաև կազմակերպության ռազմավարական և արժեքային հիմքերի ուսումնասիրում։
Գյուղատնտեսություն և գյուղարտադրանք
Դասընթացավար` Արթուր Գոմկցյան
Արժեշղթայի ինտեգրում, սննդամթերքի անվտանգության և որակի ստանդարտների պահպանում, ագրո-տեխնոլոգիաների կիրառում և հայկական գյուղմթերքի արտահանման ներուժը։
Ֆինանսական կառավարում
Դասընթացավար` Գրիգոր Մնացականյան
Ֆինանսական պլանավորում և վերահսկողության առանձնահատկություններ, ինչպես նաև ներդրումային կամ արտահանման ծրագրերի գնահատման մեթոդներ։
Արտահանման պատրաստվածություն՝ ճանապարհ դեպի միջազգային շուկաներ։
Դասընթացավար` Ռուբեն Սարուխանյան
Արտահանման գործնական քայլեր, այդ թվում՝ պատրաստվածության գնահատում, շուկաների ընտրություն, լոգիստիկա և արտահանման փաստաթղթեր, ֆինանսավորում և ռիսկերի նվազեցում:
Ներդրումային պատրաստվածություն․ այն ամենն, ինչ պետք է հաշվի առնել ներդրումներ
Դասընթացավար` Նարինե Թերզյան
Ձեռներեցներին աջակցում՝ իրենց ներդրումային կարիքները հասկանալու և հստակ ձևակերպելու, ներդրումային առաջարկը ճիշտ կառուցելու, համապատասխան ներդրողներին բացահայտելու և ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ հմտությունները զարգացնելու ուղղությամբ։
Ի՞նչ եք ստանալու ծրագրից
Ուսումնական ծրագիրը բաղկացած է 9 հիմնական մոդուլից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է հետևյալ բաղադրիչները.
Մինչև 90 րոպե տևողությամբ տեսանյութ-մաստերկլասներ
Ներդրումային փիչինգի հնարավորություն ձեր ծրագրի ներկայացմամբ ներդրումային կոմիտեին
Գործնական մենթորություն և փորձագետների շարունակական աջակցություն՝ հարմարեցված հատուկ ձեր բիզնեսի կարիքներին
Առցանց և առկա համայնքային միջոցառումներ և կապերի ստեղծում
Բիզնեսի ընդլայնման, մասշտաբավորման և արտահանման խորհրդատվություն ոլորտի առաջատար փորձագետներից
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդին դիմելու հնարավորություն



































