ՄՈԴՈՒԼ 6 | Գյուղատնտեսություն և գյուղարտադրանք
Վարող` Արթուր Գոմկցյան
Կենտրոնանում է՝ արժեշղթայի ինտեգրման, սննդամթերքի անվտանգության և որակի ստանդարտների պահպանման, ագրո-տեխնոլոգիաների կիրառման և հայկական գյուղմթերքի արտահանման ներուժի վրա։
Ձեռներեցը կսովորի՝
- Կազմել արժեշղթայի հստակ քարտեզ, առանձնացնել 2-3 փուլ, որտեղ փոքր փոփոխությունները կբերեն հավելյալ շահույթ, և հիմնավորել այդ փուլերի կարևորությունը
- Կայունությունը, նորարարությունը և թվային փոխակերպումը վերածել բարձր ազդեցություն ունեցող գործողությունների՝ իրենց արժեշղթայի կոնկրետ փուլերում
- Սահմանել և ներդնել սննդամթերքի անվտանգության, որակի և հետագծելիության նվազագույն ընթացակարգեր, որոնք հասկանալի և վստահելի են գնորդների ու ֆինանսավորողների համար
- Ընտրել և փորձարկել պարզ ագրոտեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարձրացնեն արդյունավետությունը և կավելացնեն շահութաբերությունը
- Հասկանալ թիրախ շուկաների պահանջները, համապատասխանեցնել ընկերությունը ու արտադրանքը այդ պահանջներին։
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ գործնական, ապացույցների վրա հիմնված և իրատեսական քայլեր, որոնք թույլ կտան հայկական ագրոբիզնեսներին մրցունակ լինել Նոր Տնտեսության պայմաններում՝ կայունությունը, նորարարությունը և թվայնացումը վերածելով շուկայական առավելությունների։