ՄՈԴՈՒԼ 8 | Արտահանման պատրաստվածություն՝ ճանապարհ դեպի միջազգային շուկաներ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող` Ռուբեն Սարուխանյան 


Մաստերկլասը կենտրոնանում է՝ արտահանման գործնական քայլերի վրա, այդ թվում՝ պատրաստվածության գնահատում, շուկաների ընտրություն, լոգիստիկա և արտահանման փաստաթղթեր, ֆինանսավորում և ռիսկերի նվազեցում:

Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ մասնակիցների ձևավորված կարողությունները ա) գնահատելու արտահանման պատրաստվածությունը, բ)  ընտրելու նպատակային շուկաները և ձևավորելու մուտքի ռազմավարություն և գ) կիրառելու ձեռքբերված գիտելոիքներն ու ներկայացված ուղեցույցերը՝ բիզնեսի ընդլայնման նպատակով:

 

Ձեռներեցը կսովորի՝ 

  • Գնահատել արտահանման պատրաստվածության աստիճանը, 
  • Թե ինչպես ընտրել և մուտք գործել արտահանման շուկաները, 
  • Թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արտահանման ընթացքում, 
  • Հաղթահարել արտահանման ընթացքում առաջացող ռիսկերը՝ կիրառելով համապատասխան միջոցներ։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 1 ժ․ 5 ր․ 30 վ․