ՄՈԴՈՒԼ 8 | Արտահանման պատրաստվածություն՝ ճանապարհ դեպի միջազգային շուկաներ
Վարող` Ռուբեն Սարուխանյան
Մաստերկլասը կենտրոնանում է՝ արտահանման գործնական քայլերի վրա, այդ թվում՝ պատրաստվածության գնահատում, շուկաների ընտրություն, լոգիստիկա և արտահանման փաստաթղթեր, ֆինանսավորում և ռիսկերի նվազեցում:
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ մասնակիցների ձևավորված կարողությունները ա) գնահատելու արտահանման պատրաստվածությունը, բ) ընտրելու նպատակային շուկաները և ձևավորելու մուտքի ռազմավարություն և գ) կիրառելու ձեռքբերված գիտելոիքներն ու ներկայացված ուղեցույցերը՝ բիզնեսի ընդլայնման նպատակով:
Ձեռներեցը կսովորի՝
- Գնահատել արտահանման պատրաստվածության աստիճանը,
- Թե ինչպես ընտրել և մուտք գործել արտահանման շուկաները,
- Թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արտահանման ընթացքում,
- Հաղթահարել արտահանման ընթացքում առաջացող ռիսկերը՝ կիրառելով համապատասխան միջոցներ։