ՄՈԴՈՒԼ 7 | Ֆինանսական կառավարում
Վարող` Գրիգոր Մնացականյան
Կենտրոնանում է՝ ֆինանսական պլանավորման և վերահսկողության առանձնահատկությունների, ինչպես նաև ներդրումային կամ արտահանման ծրագրերի գնահատման մեթոդների վրա։
Ձեռներեցը կսովորի՝
- Հաշվարկել թողարկված արտադրանքի ինքնարժեքը,
- Իրականացնել կազմակերպության ֆինանսական պլանավորում և վերհասկողություն, դրամական հոսքերի կառավարում,
- Գնահատել ներդրումային կամ արտահանման ծրագրերի արդյունավետությունը։
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ ինքնարժեքի հաշվարկման, ֆինանսական պլանավորման և ներդրումների արդյունավետության գնահատման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ։