ՄՈԴՈՒԼ 9 | Ներդրումային պատրաստվածություն․ այն ամենն, ինչ պետք է հաշվի առնել ներդրումներ ներգրավելու ճանապարհին

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող` Նարինե Թերզյան 

Դասընթացը կենտրոնանում է ձեռներեցներին աջակցելու վրա՝ իրենց ներդրումային կարիքները հասկանալու և հստակ ձևակերպելու, ներդրումային առաջարկը ճիշտ կառուցելու, համապատասխան ներդրողներին բացահայտելու և ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ 
 

Ձեռներեցը կսովորի՝ 

  • Վերլուծել և ձևակերպել իր բիզնեսի ներդրումային կարիքները,
  • Տարբերակել ներդրումների տեսակները և ընտրել իրեն համապատասխան աղբյուրները,
  • Բացահայտել հավանական ներդրողների շրջանակը և պատրաստել նրանց համար անհրաժեշտ նյութերը,
  • Կառուցել և պահպանել ներդրողների հետ արդյունավետ հարաբերություններ,
  • Զարգացնել փիչինգի հմտությունները,
  • Գնահատել իր ներդրումային պատրաստվածության մակարդակը։


Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ մասնակիցների ձևավորված կարողությունը՝ գնահատելու իրենց ներդրումային պատրաստվածության մակարդակը, պատրաստի ներդրումային փիչը և անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը, հավանական ներդրողների ցանկը՝ ըստ բիզնեսի զարգացման փուլի և ոլորտային համապատասխանության, ինչպես նաև Ներդրումային կամ Արտահանման Ծրագրի ամփոփումն ու ներդրումային կոմիտեին դրա ներկայացումը։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 1 ժ․ 2 ր․ 29 վ․