ՄՈԴՈՒԼ 4 | Կայուն բիզնես և գործառույթների մասշտաբավորում նոր տնտեսության պայմաններում
Վարող` Մարգարիտ Բաբուրյան
Կենտրոնանում է՝ ՓՄՁ-ների խելացի ընդլայնման և մասշտաբավորման, կայուն ու կանաչ պրակտիկայի ներդրման և երկարաժամկետ մրցունակության ապահովման վրա։
Ձեռներեցը կսովորի՝
- Տարբերակել ընդլայնման և մասշտաբավորման մոտեցումները,
- Գնահատել բիզնես ընդլայնելու պատրաստվածության աստիճանը,
- Բացահայտել, թե ինչպես կանաչ ու շրջանաձև մտածողությունը կարող է վերածվել մրցակցային առավելության
- Հաշվարկել մասշտաբավորման հնարավոր ուղիները՝ նոր շուկաներ, ապրանքներ, գործընկերություններ,
- Կազմել իր բիզնեսի մասշտաբավորման գործողությունների իրական պլանը՝ ռիսկերի կառավարմամբ և հաջողության չափորոշիչներով։
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ ձեռնարկատերը կսովորի գնահատել իր բիզնեսի ընդլայնելու ճիշտ ժամանակը, որոշել ընդլայնման արդյունավետ տարբերակը և կազմել իրատեսական գործողությունների պլան։