ՄՈԴՈՒԼ 4 | Կայուն բիզնես և գործառույթների մասշտաբավորում նոր տնտեսության պայմաններում

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող` Մարգարիտ Բաբուրյան 

 

Կենտրոնանում է՝ ՓՄՁ-ների խելացի ընդլայնման և մասշտաբավորման, կայուն ու կանաչ պրակտիկայի ներդրման և երկարաժամկետ մրցունակության ապահովման վրա։

 

Ձեռներեցը կսովորի՝ ​​

  • Տարբերակել ընդլայնման և մասշտաբավորման մոտեցումները, 
  • Գնահատել բիզնես ընդլայնելու պատրաստվածության աստիճանը, 
  • Բացահայտել, թե ինչպես կանաչ ու շրջանաձև մտածողությունը կարող է վերածվել մրցակցային առավելության
  • Հաշվարկել մասշտաբավորման հնարավոր ուղիները՝ նոր շուկաներ, ապրանքներ, գործընկերություններ, 
  • Կազմել իր բիզնեսի մասշտաբավորման գործողությունների իրական պլանը՝ ռիսկերի կառավարմամբ և հաջողության չափորոշիչներով։

Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ ձեռնարկատերը կսովորի գնահատել իր բիզնեսի ընդլայնելու ճիշտ ժամանակը, որոշել ընդլայնման արդյունավետ տարբերակը և կազմել իրատեսական գործողությունների պլան։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 1 ժ․ 3 ր․ 14 վ․