ՄՈԴՈՒԼ 2 | Մարդիկ, թիմեր և ցանցեր․ Առաջնորդություն և կլաստերային/ցանցային մտածելակերպ
Վարող` Նարեկ Ալեքսանյան
- Կենտրոնանում է՝ հաջողակ ու ուժեղ թիմերի կառուցման, արդյունավետ կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, ինչպես նաև կլաստերային զարգացման, գործընկերությունների և տարածաշրջանային կատալիզատորային մտածելակերպի միջոցով սիներգիաներ ստեղծելու վրա։
Ձեռներեցը կսովորի՝
- Թիմային դինամիկա․ տարբերություն մարդ – խումբ – կոլեկտիվ – թիմ - Ֆիջիթալ թիմ և դրանց կառավարում,
- Արդյունավետ թիմի դերեր և համապատասխան հմտություններ,
- Առաջնորդություն Pro մակարդակով․ իրավիճակային առաջնորդություն, վստահության ստեղծում, նպատակների համադրում,
- Մտածելակերպ 2К+. Կոմերցիոն և համակարգային մտածելակերպ․ տեսնել բիզնեսը ոչ միայն որպես առևտրային միավոր, այլ որպես փոխկապակցված համակարգ,
- Կլաստերային/ցանցային մտածելակերպ․ գործընկերային կապերի, ոլորտային կլաստերների և տարածաշրջանային համագործակցության զարգացում։
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ բարեփոխված թիմային և կառավարչական ռազմավարության, ինչպես նաև ընկերության ընդլայնման և տարածաշրջանային զարգացման նպատակներով վստահելի գործընկերային ցանցի ձևավորման ռազմավարական պլանները։