ՄՈԴՈՒԼ 1 | Կարիքից մինչև Product–Market Fit (PMF). Կայուն բիզնես և KPI-ներ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող` Միշա Պողոսյան 
 

Կենտրոնանում է՝ 

  •  «Կարիքի տեսության» արագ քարտեզ՝ կարիք ⇢ պահանջմունք ⇢ պահանջարկ շղթա, և ինչպես դա թարգմանել առաջարկի լեզվի։
  • PMF (product–market fit)՝ հաճախորդ–խնդիր–լուծում եռանկյունու կառուցում, MVP → փորձարկում → արձագանք → պահպանման (retention) չափում։
  • Բիզնես մոդելի կայունացում՝ Value Proposition Canvas, Business Model Canvas, 
  • KPI starter-pack՝ ելակետային ցուցանիշներ (CTR, CR, CPC, AOV, CPO, BR, ROI)

Ձեռներեցը կսովորի՝ 

  • Տարբերել «կարիք»-ը «պահանջմունք»-ից և «պահանջարկ»-ից, ու դա կապել իր ապրանքի դիրքավորման հետ։
  • Սահմանել ICP/թիրախ սեգմենտ, կազմել արժեքային առաջարկ և MVP, հավաքել տվյալներ (Sean Ellis survey, NPS) ու չափել պահպանումը՝ PMF-ի ազդակների համար։
  • Վերանայել բիզնես մոդելը (BMC)՝ աճի, մասշտաբավորման և «կանաչ/շրջանաձև» մոտեցումների տեսանկյունից։
  • Կառուցել KPI-ների հակիրճ պանել՝ քանակական ու որակական ցուցիչների կոմբինացիայով, սահմանել «հաջողության չափորոշիչներ» և եռամսյակային ստուգումներ։

Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ ընկերության վավերացված «Կարիք → Առաջարկ» քարտեզի ձևավորումը, PMF գործողությունների 4–6 շաբաթյա պլանի (MVP, փորձարկումներ, NPS/Retention) հաստատումը, ինչպես նաև թարմացված Business Model Canvas-ը՝ բիզնեսի կայուն աճի և մասշտաբավորման գործնական հիմք ստեղծելու համար։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 1 ժ․ 7 ր․ 54 վ․