ՄՈԴՈՒԼ 3 | Թվային փոխակերպում։ Ժամանակակից տեխնոլոգիաները բիզնեսում

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող` Վարազդատ Ավետիսյան 

 

Կենտրոնանում է՝  բիզնեսի թվային հասունության գնահատման, հաճախորդների ներգրավվածության և շուկայի ընդլայնման նպատակով տեխնոլոգիաների կիրառության, թվային գործիքների ներդրման և բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների ինտեգրման վրա ։

  • Ձեռներեցը կսովորի՝ 
  • Գնահատել և վերլուծել բիզնեսի թվային հասունությունը, 
  • Ընտրել և կիրառել բիզնես գործընթացներին և ֆունկցիանալին համապատասխան թվային և արհեստական բանականության գործիքներ,
  • Կազմել և օգտագործել արդյունավետ հրահանգներ ԱԲ համակարգերի հետ աշխատանքի համար (Prompt Engineering)։
  • Իրականացնել ԱԲ գործիքներով  խորքային հետազոտություններ, փաստաթղթերի ինտելեկտուալ վերլուծություն, mind map-երի, հաշվետվությունների մշակում։
  • Բիզնեսի թվային ներկայացման համար ԱԲ գործիքներով ստեղծել   մեդիա բովանդակություն՝ պրեզենտացիաներ, վեբ-կայք, բլոգ, պատկերներ, վիզուալներ, աուդիո, ավատար, վիդեո։

Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ բիզնեսի թվային հասունության գնահատման, հաճախորդների ներգրավվածության և շուկայի ընդլայնման համար տեխնոլոգիաների կիրառման, թվային գործիքների ներդրման և բիզնես գործընթացներում արհեստական բանականության արդյունավետ օգտագործման ուղեցույց և գործիքակազմ։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 1 ժ․ 32 ր․ 58 վ․