ՄՈԴՈՒԼ 3 | Թվային փոխակերպում։ Ժամանակակից տեխնոլոգիաները բիզնեսում
Վարող` Վարազդատ Ավետիսյան
Կենտրոնանում է՝ բիզնեսի թվային հասունության գնահատման, հաճախորդների ներգրավվածության և շուկայի ընդլայնման նպատակով տեխնոլոգիաների կիրառության, թվային գործիքների ներդրման և բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների ինտեգրման վրա ։
- Ձեռներեցը կսովորի՝
- Գնահատել և վերլուծել բիզնեսի թվային հասունությունը,
- Ընտրել և կիրառել բիզնես գործընթացներին և ֆունկցիանալին համապատասխան թվային և արհեստական բանականության գործիքներ,
- Կազմել և օգտագործել արդյունավետ հրահանգներ ԱԲ համակարգերի հետ աշխատանքի համար (Prompt Engineering)։
- Իրականացնել ԱԲ գործիքներով խորքային հետազոտություններ, փաստաթղթերի ինտելեկտուալ վերլուծություն, mind map-երի, հաշվետվությունների մշակում։
- Բիզնեսի թվային ներկայացման համար ԱԲ գործիքներով ստեղծել մեդիա բովանդակություն՝ պրեզենտացիաներ, վեբ-կայք, բլոգ, պատկերներ, վիզուալներ, աուդիո, ավատար, վիդեո։
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ բիզնեսի թվային հասունության գնահատման, հաճախորդների ներգրավվածության և շուկայի ընդլայնման համար տեխնոլոգիաների կիրառման, թվային գործիքների ներդրման և բիզնես գործընթացներում արհեստական բանականության արդյունավետ օգտագործման ուղեցույց և գործիքակազմ։