ՄՈԴՈՒԼ 5 | Ապագային միտված տուրիզմ և հյուրընկալություն՝ ռազմավարական ուղեցույց տարբերակման և բիզնեսի զարգացման համար

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Հեղինակ

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր

Այս դասընթացը ստեղծվել է ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր Ծրագիր շրջանակում։ 
ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 12 ինկուբացիոն և երկու աքսելերացիոն փուլ։ Ունեցել է շուրջ 3000 դիմորդ, որոնցից ավելի քան 1200-ը մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին, ավելի քան 900-ը սովորել են ԻՐԻՍ Ակադեմիայում և տարբեր ծրագրերի շրջանակում շուրջ 360 ռեզիդենտ ստացել է ֆինանսավորում՝ իրենց բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։

Վարող՝ Աննա Առաքելյան 

 

Կենտրոնանում է՝  տուրիզմի և հյուրընկալության ոլորտի արդի միտումների բացահայտման, ոլորտում մրցակիցների վերլուծության, ինչպես նաև կազմակերպության ռազմավարական և արժեքային հիմքերի ուսումնասիրման վրա՝ կազմակերպության առաքելությունը, տեսլականը, արժեքները և եզակի վաճառքի առաջարկը (USP) դիտարկելով որպես կազմակերպության  հաջողության հիմնասյուներ։

 

Ձեռներեցը կսովորի՝ 

  • Ճանաչել հյուրընկալության և տուրիզմի այն միտումները, որոնք ակտուալ են լինելու առաջիկա տարիներին (+5),ինչպես նաև կապիտալիզացնել դրանք ներկայացված օրինակների հիման վրա, խթանելով բիզնեսի աճը և ներդրումների ներգրավման հնարավորությունը, 
  • Հասկանալ բիզնեսի հաջողության հիմնարար տարրերի՝ առաքելության, տեսլականի, արժեքների և եզակի վաճառքի առաջարկի դերը և ձևավորել սեփական կազմակերպության հաջողության հիմքերը ներկայացված օրինակների հիման վրա,  
  • Իրականացնել մրցակցի վերլուծություն, որը թույլ կտա հասկանալ ինչին են հյուրերն արձագանքում, բացահայտել տարբերակման հնարավորությունները, խուսափել կրկնվող սխալներից և կայացնել մտածված որոշումներ՝ գնագոյացման մարքեթինգի և պրոդուկտի ձևավորման գործընթացում, ինչպես նաև արդյունքում ձևավորել մրցակցային առավելություն ու հաջողությամբ դիրքավորվել շուկայում։

    Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ ձեռներեցը կկարողանա վերլուծել տուրիզմի և հյուրընկալության շուկան, բացահայտել զարգացող միտումները, վերլուծել և հասկանալ մրցակիցների ռազմավարությունները, դիրքավորվել շուկայում ստացված գիտելիքի հիման վրա, ձևավորել կազմակերպության հաջողության հիմքերը (առաքելություն, տեսլական, արժեքներ, եզակի վաճառքի առաջարկ) և կառուցել  մրցակցային առավելություն՝ ռազմավարական մոտեցման, տարբերակման և միտումների կապիտալիզացման հիման վրա։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 53 ր․ 48 վ․