ՄՈԴՈՒԼ 5 | Ապագային միտված տուրիզմ և հյուրընկալություն՝ ռազմավարական ուղեցույց տարբերակման և բիզնեսի զարգացման համար
Վարող՝ Աննա Առաքելյան
Կենտրոնանում է՝ տուրիզմի և հյուրընկալության ոլորտի արդի միտումների բացահայտման, ոլորտում մրցակիցների վերլուծության, ինչպես նաև կազմակերպության ռազմավարական և արժեքային հիմքերի ուսումնասիրման վրա՝ կազմակերպության առաքելությունը, տեսլականը, արժեքները և եզակի վաճառքի առաջարկը (USP) դիտարկելով որպես կազմակերպության հաջողության հիմնասյուներ։
Ձեռներեցը կսովորի՝
- Ճանաչել հյուրընկալության և տուրիզմի այն միտումները, որոնք ակտուալ են լինելու առաջիկա տարիներին (+5),ինչպես նաև կապիտալիզացնել դրանք ներկայացված օրինակների հիման վրա, խթանելով բիզնեսի աճը և ներդրումների ներգրավման հնարավորությունը,
- Հասկանալ բիզնեսի հաջողության հիմնարար տարրերի՝ առաքելության, տեսլականի, արժեքների և եզակի վաճառքի առաջարկի դերը և ձևավորել սեփական կազմակերպության հաջողության հիմքերը ներկայացված օրինակների հիման վրա,
- Իրականացնել մրցակցի վերլուծություն, որը թույլ կտա հասկանալ ինչին են հյուրերն արձագանքում, բացահայտել տարբերակման հնարավորությունները, խուսափել կրկնվող սխալներից և կայացնել մտածված որոշումներ՝ գնագոյացման մարքեթինգի և պրոդուկտի ձևավորման գործընթացում, ինչպես նաև արդյունքում ձևավորել մրցակցային առավելություն ու հաջողությամբ դիրքավորվել շուկայում։
Մոդուլի հիմնական արդյունքը կլինի՝ ձեռներեցը կկարողանա վերլուծել տուրիզմի և հյուրընկալության շուկան, բացահայտել զարգացող միտումները, վերլուծել և հասկանալ մրցակիցների ռազմավարությունները, դիրքավորվել շուկայում ստացված գիտելիքի հիման վրա, ձևավորել կազմակերպության հաջողության հիմքերը (առաքելություն, տեսլական, արժեքներ, եզակի վաճառքի առաջարկ) և կառուցել մրցակցային առավելություն՝ ռազմավարական մոտեցման, տարբերակման և միտումների կապիտալիզացման հիման վրա։