Ամալյա Նավասարդյան

Սպասարկում, միջոցառումներ, ծառայությունների որակի զարգացում, MICE

Ամալյան զբոսաշրջության և սպասարկման ոլորտի մասնագետ է՝ ավելի քան 10 տարվա փորձով։ Վերջին տարիներին զբաղվում է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբոսաշրջության, սպասարկման ոլորտի և միջոցառումների կազմակերպման դասավանդմամբ։ Ներկայումս նաև դասավանդում է «Թաթիոսա ակադեմիայում» և վարում է MICE (Events) Manager հեղինակային դասընթացը ONE WAY Academy-ում։

Աշխատել է որպես զբոսաշրջության և սպասարկման ոլորտի միջին մասնագիտական կրթական ծրագրերի փորձագետ ԿԶՆԱԿ հիմնադրամում, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագետ ՈԱԱԿ-ում (ANQA)։ Ունի կայուն զբոսաշրջության մագիստրոսի աստիճան և սերվիսի հետազոտողի որակավորում։

default image

Թեմատիկ ուղղություններ

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

Միջոցառումների կազմակերպում

MICE

Ծառայությունների որակի զարգացում