Աննա Առաքելյան
Տուրիզմ և հյուրընկալություն, կայուն զբոսաշրջություն
Աննան զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի փորձագետ, թրեյներ, դասախոս և մենթոր է, ինչպես նաև հանրային կառավարման մասնագետ։ Նա ունի բազմամյա փորձ պետական կառավարման, միջազգային ծրագրերի, բիզնեսի և ակադեմիական ոլորտներում։
Նրա գործունեությունն ընդգրկում է զբոսաշրջության պետական կառավարումը, բիզնեսների զարգացումը, կայուն ակտիվների կառավարումը և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը։ Աննան ներգրավված է եղել ԿԳՄՍ նախարարության և միջազգային ծրագրերում՝ որպես փորձագետ և թրեյներ՝ վարելով դասընթացներ կայուն զբոսաշրջության, մարքեթինգի և մշակութային կառավարման թեմաներով։
Նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ռազմավարական դերերում։ Աննան որակավորված թրեյներ է, դասախոսում է և հանդես է գալիս որպես խոսնակ միջազգային հարթակներում։ Վերջերս ավարտել է նաև Cornell University-ի Sustainable Tourism Asset Management Program (STAMP) ծրագիրը։

Թեմատիկ ուղղություններ
Կայուն զբոսաշրջություն
Զբոսաշրջության ապագա միտումներ
Մաստերկլաս

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր
Հյուրընկալություն և Տուրիզմ՝ ապագայի պահանջներին համապատասխան. ռազմավարություն, տարբերակում և աճ
- Միտումներից դեպի ռազմավարություն — ինչպես վերածել ներուժը գործողությունների։
- Ռազմավարական շրջանակ տուրիզմի և հյուրընկալության ոլորտների համար։
- Մրցակցային վերլուծություն և շուկայի դիրքավորում։
- Տարբերակումը՝ որպես հիմնարար ռազմավարական գործոն։
Մեկնարկը՝ 10.02.2026
Տևողությունը՝ 3 ամիս
