Աննա Գրիգորյան

Բիզնես գործընթացների կառավարում, օպտիմիզացում, ներդրումային փիչ

Աննան միջազգային ֆինանսական և վճարահաշվարկային ոլորտի մասնագետ է։ Աշխատում է Cashix ընկերությունում, որտեղ սկզբում զբաղեցրել է Օպերացիոն տնօրենի պաշտոնը՝ պատասխանատու լինելով ներքին գործընթացների օպտիմիզացիայի, արդյունավետության բարձրացման, ավտոմատացման, ինտեգրացիաների, հաճախորդների սպասարկման, պրոդուկտների անխափան աշխատանքի և օպերացիոն ծախսերի արդյունավետ կառավարման համար։ Ներկայում զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը և պատասխանատու է ընկերության ռազմավարական զարգացման, շահութաբերության ապահովման, վաճառքների աճի և կայուն գործունեության համար։

Ունի նաև հայկական ՓՄՁ-ների էկոհամակարգում աշխատանքի և համագործակցության զգալի փորձ։ Աջակցում է ներդրումային փիչի նախապատրաստման, ներդրողների հետ հաղորդակցության և համագործակցության գործընթացներում։

Աննա Գրիգորյան

Թեմատիկ ուղղություններ

Բիզնես գործընթացների կառավարում

Օպտիմիզացում

Աշխատանքային ընթացակարգերի սահմանում և կանոնակարգում

KPI-ների ներդրում 

Ներդրումային փիչի նախապատրաստում

Ներդրողների հետ աշխատանք