Արամ Վերդյան

Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, կոոպերատիվների հիմնում, կառավարում

Ագրարային արտադրության էկոնոմիկայի և կառավարման մասնագետ է՝ ագրոբիզնեսի ոլորտում բազմամյա գործնական փորձով։ Արցախում շուրջ 100 հա մակերեսի վրա նոր տեխնոլոգիաներով ավելի քան 7 տարի զբաղվել է հացահատիկային, հատիկաընդեղեն և յուղատու մշակաբույսերի աճեցմամբ։ Ունի նաև սերմերի արտադրության և վաճառքի, կաթնամթերքի առևտրի կազմակերպման, ինչպես նաև գյուղատնտեսական բիզնեսների կառավարման և զարգացման փորձ։

2024 թվականից Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հիմնել և զարգացնում է «Արցախ Ին Լոռի» գյուղատնտեսական կոոպերատիվը, «Ծնեբեկ Արտադրողների Միության» անդամ է։

Ունի նաև պետական կառավարման ոլորտում աշխատանքի փորձ, ինչպես նաև ֆինանսատնտեսական և կազմակերպչական կարողություններ, որոնք ուժեղացնում են նրա կառավարչական ներուժը։

default image

Թեմատիկ ուղղություններ

Ագրոբիզնեսի հիմնում և կառավարում

Ագրոբիզնեսի իրավական ձևաչափերի ընտրություն

Վարկային, դրամաշնորհային, սուբսիդավորման միջոցների
ներգրավում գյուղարտադրության ոլորտում

Հացահատիկային, հատիկաընդեղեն և յուղատու մշակաբույսերի արտադրության կազմակերպում արտադրական մասշտաբներով

Գյուղարտադրության հաշվապահական առանձնահատկություններ

Թվային գյուղատնտեսություն