Արտակ Մարտիրոսյան

Ապահովագրություն, արժեթղթերի շուկա, սնանկության կանխարգելում և կառավարում, գյուղատնտեսություն, ՀՈՌԵԿԱ

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ձեռներեց և մի շարք գաղափարահեն և նորարարական նախաձեռնությունների հեղինակ, ինչպիսիք են՝ «Թումանյանը և ապահովագրությունը» և «Հեքիաթային մենեջմենթ» նախագծերը, որոնց միջոցով համադրել է կառավարման, տնտեսագիտական մտածողության և ստեղծարար մոտեցումների գործնական կիրառությունը։

Ներկայում ղեկավարում և զարգացնում է Արագածոտնի մարզի Ուջան համայնքում գտնվող «Ոզնիների այգի» հյուրատուն-հանգստյան գոտին, որտեղ կենտրոնանում է զարգացման, կառավարման և բիզնեսի առաջմղման ուղղությունների վրա։ Միաժամանակ աշխատում է որպես սնանկության գործով կառավարիչ՝ ՀՀ արդարադատության նախարարության որակավորմամբ, ինչը նրա մասնագիտական պրոֆիլին ավելացնում է նաև կառավարման, իրավակարգավորման և ճգնաժամային իրավիճակներում գործնական լուծումներ գտնելու կարևոր փորձառություն։

default image

Թեմատիկ ուղղություններ

Հոռեկա ոլորտ

Ապահովագրություն

Սնանկության կանխարգելում և կառավարում