Արթուր Գոմկցյան

ՓՄՁ, կայուն գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն

Արթուր Գոմկցյանը կայուն գյուղատնտեսության, ագրոբիզնեսի զարգացման և արժեքային շղթաների բարելավման ոլորտների փորձագետ է։ Ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական փորձ պետական կառավարման, մասնավոր հատվածի և ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ուղղություններով։

Նրա փորձառությունն ընդգրկում է գյուղատնտեսական արժեշղթաների վերլուծությունն ու զարգացումը, ներառական և գենդերազգայուն ագրոբիզնեսի խթանումը, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների և կանանց շրջանում ձեռնարկատիրության զարգացումը։ Զգալի փորձ ունի նաև քաղաքականությունների հետազոտության և շահերի պաշտպանության ոլորտում։

Հիմնական մասնագիտական ուղղություններն են կայուն գյուղատնտեսությունը, սննդի անվտանգությունը, ՓՄՁ-ների հզորացումը և արժեշղթաների զարգացումը։

default image

Թեմատիկ ուղղություններ

Ագրոբիզնեսի զարգացում

Սննդամթերքի արտադրություն

Արժեշղթաների զարգացում

Կայուն գյուղատնտեսություն

Սննդի անվտանգություն

Գյուղ․ արժեշղթաների զարգացում

Մաստերկլաս

default image

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր

Գյուղատնտեսություն և գյուղարտադրանք

  • Արժեշղթայի ինտեգրում. բարձր ազդեցություն ունեցող փուլերի հայտնաբերում։
  • Սննդամթերքի անվտանգության ու որակի ստանդարտներ և հետագծելիություն։
  • Ագրո-տեխնոլոգիաների ներդրում, որոնք ապահովում են արագ և չափելի օգուտներ։
  • Արտահանման պատրաստվածության հիմնական տարրեր։

Մեկնարկը՝ 10.02.2026

Տևողությունը՝ 3 ամիս