Արտուշ Խաչատրյան
Գյուղատնտեսություն և ագրոբիզնես
Արտուշ Խաչատրյանը սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման առաջատար փորձագետ է՝ առանձնահատուկ շեշտադրումով գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտներում։ Նա հիմնադրել և ղեկավարում է «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը, որը զբաղվում է վայրի ուտելի բույսերի, դեղաբույսերի, ինչպես նաև չրերի, սառեցված հատապտուղների և բանջարեղենի մթերմամբ, վերամշակմամբ և իրացմամբ։
Նրա գործունեությունը միտված է տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը։ Արտուշը նախաձեռնել և իրականացրել է բարձրարժեք մշակաբույսերի ուսուցման և տարածման ծրագրեր՝ ներգրավելով ավելի քան 200 ընտանիք Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև ամեն տարի ապահովում է սեզոնային զբաղվածություն ավելի քան 70 ընտանիքների համար։
Նրա հիմնական մասնագիտական ուղղություններն են համայնքային վրա հիմնված գյուղատնտեսության զարգացումը, սոցիալական ձեռնարկատիրությունը, տեղական արտադրանքի արժեշղթաների ձևավորումը և գյուղաբնակ բնակչության տնտեսական ակտիվացման խթանումը։

Թեմատիկ ուղղություններ
Վերամշակում (չիր, սառեցում)
Բարձրարժեք մշակաբույսեր
Ագրոբիզնես զարգացում
Արժեշղթաներ
Ջերմոցներ
Համայնքային զբաղվածություն
