Գեվորգ Պողոսյան
Բիզնես մոդելավորում, սոցիալական ձեռնարկություն
Գևորգ Պողոսյանը զարգացման տնտեսագետ է՝ ավելի քան 10 տարվա փորձով՝ բիզնես միջավայրի բարեփոխումների, հանրային-մասնավոր երկխոսության և ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացման ոլորտներում։
Ներկայումս նա հանդիսանում է «Կերոն» զարգացման հիմնադրամի Տաղանդների ներգրավման (Talent Pool) ծրագրի տնօրեն՝ համակարգելով միջազգային բարձրակարգ մասնագետների ներգրավումն ու նրանց ինտեգրումը Հայաստանի կրթական, մշակութային, սպորտային և այլ ռազմավարական ոլորտներում՝ ուղղված երկարաժամկետ ինստիտուցիոնալ ազդեցությանը։ Մինչ այդ Գևորգը ղեկավարել է Impact Hub Yerevan-ը՝ որպես գլխավոր տնօրեն՝ զարգացնելով սոցիալական նորարարության ծրագրեր և աջակցելով ստարտափ էկոհամակարգի ձևավորմանը Հայաստանում։
Նա նաև ղեկավարել է ՎԶԵԲ-ի Բիզնես աջակցման գրասենյակը՝ խթանելով պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը և մասնակցելով կարգավորող բարեփոխումների մշակմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Գևորգը ակտիվորեն ներգրավված է մենթորական և խորհրդատվական գործունեության մեջ՝ աջակցելով տասնյակ ստարտափների, հանդես գալիս որպես ժյուրի անդամ տարբեր մրցույթներում և վարում է «Գործարար Մտագրոհ» և «Բուն Զրույց» հաղորդաշարերը՝ նպաստելով ձեռնարկատիրական և սոցիալական մտածողության զարգացմանը Հայաստանում։

Թեմատիկ ուղղություններ
Բիզնես մոդելավորում
Սոցիալական ձեռնարկություն
Ֆինանսեր
Կառավարում
