Հասմիկ Ամիրյան
Հյուրանոցային կառավարում, միջազգային բրենդներ, վաճառքներ
Հյուրանոցային ոլորտի փորձառու մասնագետ է, HORECA ոլորտի խորհրդատու, կոմերցիոն ռազմավար և EHL սերտիֆիկացված ֆասիլիտատոր՝ ավելի քան 10 տարվա միջազգային փորձով։ Աշխատել է միջազգային բրենդների և հյուրանոցային կառավարման ընկերությունների հետ, այդ թվում՝ Courtyard by Marriott Yerevan, Ginosi Hotels & Apartels և Hosteeva՝ զբաղեցնելով վաճառքների, կոմերցիոն ռազմավարության, գնագոյացման և եկամուտների կառավարման ղեկավար պաշտոններ։
Ներկայումս ղեկավարում է Mövenpick Yerevan Hotel-ի վաճառքների բաժինը դեռևս նախաբացման փուլում, ինչպես նաև դասավանդում է Հայ-Շվեյցարական հյուրընկալության ակադեմիայում և «Թաթիոսա ակադեմիայում»՝ փոխանցելով ոլորտային գործնական գիտելիք և միջազգային չափանիշներին համահունչ փորձ։ Նախկինում նաև եղել է տուրիզմի զարգացման ծրագրի համակարգող Լոռու մարզում՝ աշխատելով համայնքային և մարզային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։
Ունի տուրիզմի ինովացիոն զարգացման TedQual սերտիֆիկացված մագիստրոսի աստիճան, ինչպես նաև տնտեսագիտության մագիստրոսի կոչում ՀՊՏՀ-ից։ Որպես EHL և UNWTO սերտիֆիկացված մասնագետ՝ իրականացնում է վերապատրաստման և խորհրդատվական ծրագրեր, որոնք համադրում են միջազգային ստանդարտներն ու տեղական շուկայի առանձնահատկությունները։

Թեմատիկ ուղղություններ
Հյուրանոցների pre-opening խորհրդատվություն
Վաճառքի և գնագոյացման ռազմավարություն
Օպերացիոն համակարգերի կառուցում
Ծառայության որակի բարելավում
Ղեկավարների կարողությունների զարգացում
