Լեվոն Այվազյան

Սննդամթերքի արտադրություն, վաճառք,
շուկայի զարգացում

Հանրային կառավարման և միջազգային հարաբերությունների մասնագետ է՝ բիզնեսի, վաճառքների և շուկայի զարգացման ոլորտներում ավելի քան 6 տարվա փորձով։ Ձեռներեց, մեղվամթերք արտադրող PARS ընտանեկան բիզնեսի համահիմնադիրն է, որտեղ զբաղվում է վաճառքների, կառավարման, ռազմավարական զարգացման և բիզնեսի աճի ուղղություններով։ 2023 թվականից աշխատում է «Դերժավա» ընկերությունում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։

Ունի զգալի փորձ նոր շուկաների բացահայտման, գործընկերային կապերի հաստատման ու զարգացման, բանակցությունների վարման և բիզնես հնարավորությունների ընդլայնման ոլորտներում։ Տիրապետում է նաև սուպերմարկետների ցանցերի հետ աշխատանքի առանձնահատկություններին՝ հարաբերությունների կառավարման, համագործակցության ռազմավարությունների մշակման և գործնական գործընթացների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

default image

Թեմատիկ ուղղություններ

Վաճառքներ

B2B և B2B2C մոդելներ

Retail

Համագործակցություններ

Շուկայի ընդլայնում

Գործընկերային կապերի զարգացում

Բանակցություններ և բիզնես աճի

Ռազմավարություններ