Մարգարիտ Բաբուրյան

Նոր տնտեսություն, շրջանաձև մոդել, աճ, ընդլայնում, մասշտաբավորում

Մասնագիտութամբ ինժեներ-ֆիզիկոս՝ Մարգարիտը փորձառու կառավարման խորհրդատու, ստարտափ մենթոր և դասընթացավար է՝ ավելի քան 25 տարվա փորձով ձեռներեցության, ստարտափների զարգացման և ՓՄՁ աջակցության ոլորտներում։ Նա Որակավորված Կառավարման Խորհրդատու է (CMC, Certified Management Consultant),ունի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում (MBA),և մասնագիտացած է բիզնես գաղափարների վավերացման, բիզնես մոդելների ձևավորման, շուկայի վավերացման, մասշտաբավորման և կարողությունների զարգացման ուղղություններով։

Մարգարիտը ակտիվորեն ներգրավված է տեղական և միջազգային ստարտափ էկոհամակարգերում՝ որպես մենթոր, դասընթացավար և փորձագետ՝ աշխատելով սկսնակ ձեռներեցների և ստարտափ թիմերի հետ գաղափարից մինչև իրականացում փուլերում։ Նա մասնակցել է և ղեկավարել է ստարտափներին ուղղված ծրագրեր, աքսելերատորներ, մրցույթներ և մենթորական նախաձեռնություններ՝ համագործակցելով միջազգային դոնորների և զարգացման կազմակերպությունների հետ (ԵՄ, GIZ, Համաշխարհային բանկ, UNDP, EIF, IRIS BI, ImpactHub և այլն)։

Իր մասնագիտական գործունեության մեջ նա հատուկ ուշադրություն է դարձնում կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության սկզբունքների ինտեգրմանը, աջակցելով ստարտափներին և ՓՄՁ-ներին կայուն բիզնես մոդելների ձևավորման հարցում՝ նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, արժեքի պահպանմանը և երկարաժամկետ մրցունակությանը։ Նա հանդիսանում է բիզնես հրեշտակների մի շարք ցանցերի անդամ և աջակցում է ստարտափներին ռազմավարական մտածողության, նորարարության, կայուն բիզնես մոդելների և թիմային կարողությունների զարգացման միջոցով։

default image

Թեմատիկ ուղղություններ

Գաղափարից մինչև կայուն բիզնեսի զարգացում

Աճ

Ընդլայնում

Շուկայի վավերացում

Մասշտաբավորում

Նորարարություն և շրջանաձև տնտեսության պրակտիկաների ներդրում

Նոր տնտեսություն

Արժեքային առաջարկի ձևավորում

Առաջնորդություն

Հաղորդակցություն

Թիմային աշխատանք

Փոփոխությունների կառավարում

Մաստերկլաս

default image

ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր

Կայուն բիզնես և գործառույթների մասշտաբավորում նոր տնտեսության պայմաններում

  • Կայուն զարգացման սկզբունքներով առաջնորդվող ձեռնարկատիրություն։
  • Բիզնեսի աճ և մասշտաբավորում։
  • Մասշտաբավորման նախապատրաստում։
  • Մասշտաբավորման ռազմավարություններ և գործիքակազմ։

Մեկնարկը՝ 10.02.2026

Տևողությունը՝ 3 ամիս