Նաիրա Դերձյան

Ֆինանսներ, վերլուծություն, ռիսկերի կառավարում

Նաիրան ֆինանսական խորհրդատվության ոլորտի փորձառու մասնագետ է՝ ավելի քան 18 տարվա մասնագիտական փորձով։ Մասնագիտացած է կորպորատիվ ֆինանսների, միաձուլումների և ձեռքբերումների (M&A) խորհրդատվության, գնահատումների, ֆինանսական և բիզնես պլանավորման, շուկայի հետազոտության, ոլորտային վերլուծության և նախագծերի իրագործելիության գնահատման ուղղություններում։

Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Հայաստանի Կենտրոնական բանկում՝ որպես ֆինանսական համակարգի կարգավորման մասնագետ, իսկ 2011 թվականից միացել է «Գրանթ Թորնթոն» Հայաստանի խորհրդատվական թիմին։ Որպես բիզնես խորհրդատվության բաժնետեր՝ համակարգել և ղեկավարել է խոշոր նախագծեր պետական հատվածում և միջազգային ֆինանսական կազմակերպությունների դոնորական առաքելությունների շրջանակում՝ ԱՊՀ տարածաշրջանում, Միջին Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում։ Հանդիսանում է նաև GTZ-ի կողմից վկայագրված բիզնես թրեյներ։

default image

Թեմատիկ ուղղություններ

ֆինանսական և բիզնես պլանավորում

Ներդրումային և կորպորատիվ ֆինանսներ

Գնահատում

Միաձուլումների և ձեռքբերումներ (M&A)

Շուկայի հետազոտություն

Ոլորտային վերլուծություն

Նախագծերի իրագործելիության գնահատում

Բիզնեսի աճի և զարգացման ռազմավարություն