Նելլի Խաչատրյան

ՄՌԿ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն

Կրթության, կառավարման և ՄՌԿ ոլորտների ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ է։ «Ինդիգամի զարգացման կենտրոնի» համահիմնադիրն ու կրթական ծրագրերի ղեկավարն է, ինչպես նաև Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի համահիմնադիրն ու Խորհրդ նախագահը։ Զբաղվում է ոլորտային ռազմավարության, կառավարման համակարգերի և համագործակցային հարթակների ձևավորմամբ, դասավանդում է հոգեբանություն Եվրոպական համալսարանում։

Ունի բիզնեսներ ստեղծելու, զարգացնելու և մասշտաբավորելու գործնական փորձ։ Մասնագիտացած է կրթական ծրագրերի մշակման, մանկավարժների և ղեկավարների վերապատրաստման, համակարգերի կառուցման ու կրթական ծառայությունների որակի բարձրացման ոլորտներում։ 5 տարի ղեկավարել է Նորք Տեխնոլոգիաների Կենտրոնի ՄՌԿ բաժինը՝ աշխատելով բազմապրոֆիլ թիմերի հետ և համակարգելով լայնածավալ տեխնոլոգիական նախաձեռնություններ։

«Խելքի Կտոր» և «Բառի Կտոր» զարգացնող սեղանի խաղերի համահեղինակն է։ Իր գործունեության հիմքում դնում է սոցիալական ազդեցությունը, արժեքահեն և մարդակենտրոն կառավարումը։

default image

Թեմատիկ ուղղություններ

Ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթություն

Կրթական խաղեր

ՄՌԿ

Բիզնեսի կառավարում

Լոբինգ