Նելլի Պողոսյան

Գյուղմթերքի վերամշակում և պահածոյացում, արտահանում, լոգիստիկա

Նելլին 2020-ին հիմնադրել է «Արցախի համը» բրենդը, որը սկզբնապես ձևավորվել է որպես սոցիալական նախաձեռնություն՝ հայկական ավանդական համերի պահպանման և դրանց շուրջ արժեք ստեղծելու նպատակով։ Ժամանակի ընթացքում նրան հաջողվել է այս գաղափարը վերածել զրոյից կառուցված, կայացած բիզնեսի, որն այսօր հաջողությամբ գործում և իր արտադրանքն արտահանում է ամերիկյան շուկա։

Տարիների ընթացքում ձևավորել է ավելի քան 45 անունից բաղկացած հարուստ ապրանքատեսականի, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր յուրահատուկ համն ու պատմությունը։ Այսօր ընկերության ստեղծած արժեքը հատում է սահմանները՝ տարեկան շուրջ 150 տոննա արտադրանքով հասնելով ամերիկյան շուկա և ներկայացնելով հայկական համերի ամբողջական աշխարհը ամերիկյան սպառողներին։

Միևնույն ժամանակ, հավատարիմ մնալով բիզնեսի սոցիալական առաքելությանը, ընկերությունը ստեղծել է աշխատատեղեր բազմաթիվ կանանց համար՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ և կայուն զբաղվածություն։

default image

Թեմատիկ ուղղություններ

Գյուղմթերքի վերամշակում և պահածոյացում

Բրենդի դիրքավորում

Մարքեթինգ

Արտահանում

Լոգիստիկա

Մուտք ամերիկյան շուկա

B2B

Գործընկերային կապերի ստեղծում

Վաճառքի ուղիներ