Ռուզաննա Սարոյան

Տուրիզմ և հյուրընկալություն, տուր-օպերատորներ

Ռուզաննան զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագետ է՝ ավելի քան 10 տարվա փորձով։ «Արմինիուս» ընկերության հիմնադիր, տնօրենն է։ 2010 թվականից աշխատում է որպես տուրօպերատոր ընկերության փոխտնօրեն՝ զբաղվելով տուրփաթեթների և փորձառական պրոդուկտների մշակմամբ, հաճախորդակենտրոն ծառայությունների ձևավորմամբ և հյուրընկալության որակի բարձրացմամբ։

Ունի նաև փորձ մարքեթինգի, հարաբերությունների կառավարման, ուսուցման և խորհրդատվության ոլորտներում։ Ռուզաննան աշխատում է նաև համայնքների զարգացման և հզորացման ուղղությամբ՝ իրականացնելով մենթորություն, սեմինարներ և խորհրդատվություն համայնքային զբոսաշրջության, հյուրընկալության և սոցիալական ձեռներեցության թեմաներով։

default image

Թեմատիկ ուղղություններ

Հյուրընկալության ոլորտում եզակի կոնցեպտների ստեղծում

Հյուրի փորձառության և փոխակերպման (transformational) մոդելավորում

Սպասարկման մշակույթի և աշխատակազմի վարքագծի համակարգային ձևավորում

Սննդի և գաստրո ուղղության դիրքավորման ռազմավարություն

Եկամտային մոդելների մշակում

Եզակի արժեքային առաջարկ