Սարօ Թաթյոս
Հյուրանոցային կառավարում, վաճառքներ, փաթեթներ, CRM, KPI, PMS, B2B
Մասնագիտությամբ ճարտարագիտության և շինարարության կառավարման մագիստրոս՝ Սարօ Թաթիոսը «ԹԱԹՅՈՍԱ» ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է՝ հյուրընկալության ոլորտում ավելի քան 10 տարվա փորձով։ Ղեկավարել է միջազգային հյուրանոցային նախագծեր՝ սկզբից մինչև ավարտ՝ ներառյալ գործարկման պլանավորումը, SOP-ների և տեխնիկական ուղեցույցների մշակումը, ինչպես նաև միջազգային թիմերի կառավարումը։
Նախկինում զբաղեցրել է GINOSI Hotels-ի զարգացման ծրագրերի գլխավոր ղեկավարի պաշտոնը՝ պատասխանատու լինելով հյուրանոցների գործարկման և զարգացման ռազմավարական պլանավորման համար։ Ունի մագիստրոսի աստիճան Ճարտարապետաշինարարական ազգային համալսարանից և նախագծերի կառավարման սերտիֆիկացում Ամերիկյան համալսարանից։

Թեմատիկ ուղղություններ
Հյուրանոցային ստանդարտներ և դասակարգում
Ընդունարանի անձնակազմի և մենեջերի վերապատրաստում
Հաճախորդների հարաբերությունների կառավարում CRM
Հեղինակության կառավարում | Review Management
Հյուրանոցի ցուցիչների հաշվարկում KPI
Հյուրանոցային տեխնոլոգիաներ և PMS
Առաջին կոնտակտ և B2B pitching
B2B վաճառք և փաթեթների մշակում
