Սաթենիկ Խոշոյան

Հագուստի արտադրություն, բրենդի կառավարում, ռեբրենդինգ, մարքեթինգ, վաճառքներ, ցուցահանդեսներ

Սաթենիկը բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ մասնագետ է՝ հագուստի արտադրության ոլորտում ավելի քան 7 տարվա փորձով։ «Մելանթե» ընկերությունում մասնագիտացել է միջազգային առևտրի, միջազգային ցուցահանդեսների պատրաստման և մասնակցության, օնլայն վաճառքի նոր ուղիների ձևավորման, մարքեթինգի, արտադրանքի ռազմավարության, ինչպես նաև բրենդինգի և ռեբրենդինգի գործընթացների կառավարման ուղղություններով։

Զուգահեռաբար ներգրավված է նաև SoHo Patisserie & Chocolaterie ընկերությունում՝ որպես մարքեթինգի և նոր արտադրատեսակների ռազմավարության պատասխանատու՝ կենտրոնանալով բրենդի տեսանելիության բարձրացման և տեսականու զարգացման վրա։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում կնքել է ավելի քան 10 միջազգային պայմանագիր՝ բանակցություններից մինչև վերջնական արտադրանքի մատակարարում, նախապատրաստել և մասնակցել է ավելի քան 10 միջազգային ցուցահանդեսի հագուստի և սննդի ոլորտներում, նախաձեռնել է 3 օնլայն հարթակի մեկնարկ, ինչպես նաև ղեկավարել 2 ապրանքանիշի ռեբրենդինգ՝ ռազմավարական կոնցեպտից մինչև շուկա մուտք։ Ներգրավված է եղել նաև նոր արտադրատեսակների վերլուծության և մեկնարկի գործընթացներում՝ նպաստելով վաճառքների աճին։

default image

Թեմատիկ ուղղություններ

Մարքեթինգ

Բրենդավորում

Բրենդի կառավարում

Վաճառք

Հաճախորդի ներգրավածություն

Արտահանում

Նոր շուկաների մուտք

Միջազգային և տեղական ցուցահանդեսներ

Հագուստի արտադրություն