Սյուզաննա Պետրոսյան
ՍՄՄ ռազմավարություն
Սյուզաննա Պետրոսյանը «ԹԱԹՅՈՍԱ»-ում աշխատում է հիմնադրման օրից՝ նախ որպես ՍՄՄ մասնագետ, ապա՝ բիզնես մենեջեր։ Այսօր ղեկավարում է ընկերության ռազմավարական ծրագրերն ու գործառնական համակարգումը՝ իր փորձը ներդնելով հյուրընկալության բիզնեսի կառավարման և աճի գործընթացներում։ Միաժամանակ ղեկավարում է նաև TATIOSA ACADEMY-ի կրթական ծրագրերը։
Տնտեսագիտության մագիստրոս է՝ ծրագրերի կառավարման, թվային մարքեթինգի, վերլուծության և հաճախորդների ներգրավման ոլորտներում ձևավորված փորձով։ Նախկինում աշխատել է մարքեթինգային ընկերություններում, պետական և մասնավոր կազմակերպություններում՝ նպաստելով բիզնեսների ճանաչելիության բարձրացմանը, հաղորդակցության և օպերացիոն գործընթացների զարգացմանը։

Թեմատիկ ուղղություններ
ՍՄՄ ռազմավարություն
Facebook և Instagram էջերի կառավարում
Թիրախավորված գովազդ Meta Ads Manager-ով
Կոնտենտ ռազմավարություն
Օնլայն հեղինակության կառավարում
Google Business Profile-ի օպտիմալացում
ՓՄՁ-ների թվային ներկայության զարգացում
