Տիգրան Սեդրակյան
Մեղվաբուծություն, ագրոբիզնես
Մեղվաբուծության ոլորտի փորձառու մասնագետ է՝ ավելի քան 15 տարվա մասնագիտական գործունեությամբ։ Ունի խորքային փորձ մեղվաբուծության գիտագործնական կիրառման, անհատական տնտեսությունների հիմնման և կառավարման, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և համակարգման ոլորտներում։
«Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահն է, «Beekeeping Forge Scientific-Educational Center» ՓԲԸ-ի հիմնադիր անդամն ու խորհրդի նախագահն է, ինչպես նաև «Մեղվաբուծության Ակադեմիա» ՀԿ-ի հիմնադիր անդամ։ Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է տեսական և գործնական դասընթացներ՝ նպաստելով ոլորտի մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը։

Թեմատիկ ուղղություններ
Մեղվաբուծական տնտեսությունների հիմնում և կառավարում
Մեղվաընտանիքների արդյունավետ կառավարում
Մայր մեղուների բուծում
Հիվանդությունների կանխարգելում
Մեղրի և մեղվամթերքի արտադրության կազմակերպում
Արտադրանքի փաթեթավորում
Շուկայավարում և վաճառքի կազմակերպում
Ոլորտային ծրագրերի մշակում և իրականացում
