Վահան Շխրդումյան

Ֆինանսներ, բիզնես կառավարում,
ներդրումային վերլուծություն

Վահանը ֆինանսների և բիզնես կառավարման ոլորտի փորձառու մասնագետ է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական ուղիով։ Աշխատել է մի շարք խոշոր կազմակերպություններում, այդ թվում՝ Grand Holding-ում, Highbury Group-ում և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Փեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունում, որտեղ զբաղեցրել է նաև ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Ունի ֆինանսական կառավարման, վերլուծության և ռազմավարական որոշումների կայացման հարուստ փորձ։

Ներկայումս աշխատում է միջազգային ներդրումային ընկերության հայաստանյան մասնաճյուղում՝ ներգրավված լինելով տարբեր բիզնեսների ֆինանսական կառավարման և զարգացման գործընթացներում։ Վահանը ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնադրման օրից մինչև օրս ԻՐԻՍ ԲԻ փորձագիտական թիմի անդամ է՝ որպես ֆինանսական փորձագետ։

default image

Թեմատիկ ուղղություններ

ֆինանսական կառավարում

Պլանավորում և վերլուծություն

Բիզնես պլանների ֆինանսական գնահատում

Ռիսկերի գնահատում

Ներդրումային պատրաստվածություն

Ռազմավարական որոշումների ֆինանսական հիմնավորում